20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Մայիսյան հավաքն» ու մեր նախագծերը

Մենք այսօր  շրջեցինք դպրոցով և տարբեր ուսուցիչներից հարցրինք, թե ինչ  նախագիծ են իրականացնում «Մայիսյան հավաք»-ի շրջանակներում: Մենք հարցազրույց վերցրինք  ընկեր Անուշից(կենսաբանության ուսուցչուհի) և ընկեր Քրիստինեից(առողջագիտության ուսուցչուհի):
Ընկեր Անուշը  տարբեր նախագծեր է իրականցնում սովորողների հետ: Առաջիկայում ունեն հանդիպում Բնապահպանության տեսչության հետ: Այս պահին նրանք պատրաստում են տարբեր տեսադասեր:
Ընկեր Քրիստինեն իրականացնում է առողջագիտական նախագիծ։ Ամեն օր բացօթյա դասեր է վարում, սովորողները սովորում են առաջին բուժօգնություն, ինչը  նրանք գործնականում կիրառում են։ Արդյունքում  սովորողների հմտություններն ավելանում են:

Նյութը պատրաստեցին Մանե Նուրջինյանը և  Ալեքս Մանթաշյանը։