19.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կանոնադրություն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» ՊՈԱԿ Կազմակերպության Տեխնոլոգիական Կրթության Միջին Դպրոցի Կանոնադրություն

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) տեխնոլոգիական կրթության Միջին դպրոցը (այսուհետ՝ դպրոց) կրթահամալիրի մասնաճյուղ է:
  3. Դպրոցի ղեկավարին (տնօրենին) կրթահամալիրի գործադիր տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
  4. Դպրոցն իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
  5. Դպրոցը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
  6. Դպրոցի կանոնադրությունը և դրանում փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
  7. Դպրոցը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրոցի կանոնադրություններով:
  8. Դպրոցի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Ա. Բաբաջանյան 25:
  9. Դպրոցը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
  10. Կարճ անվանումն է` կրթահամալիրի Միջին դպրոց:
  11. Դպրոցը ունի էլեկտրոնային կայք`middle.mskh.am, որը գործում է որպես դպրոցի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է դպրոցի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, դպրոցի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։
  12. Դպրոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել հայաստանյան, օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
  13. Դպրոցում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

 

  1. ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
  2. Դպրոցի գործունեության առարկան 6-8-րդ դասարաններում հանրակրթական, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ ւդրսևորած երեխաների) հեղինակային, լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է:
  3. Դպրոցի գործունեության նպատակներն են`
  • ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնունդը, առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների ներդրումը.
  • սովորողների (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ միջավայրի ապահովումը:
  1. Դպրոցի խնդիրներն են.
  • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակումը, կիրառումը, տարածումը.
  • դպրոցի, կրթահամալիրի հնարավորությունների օգատագործմամբ յուրաքանչյուր սովորողի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխայի) ընդունակությունների դրսևորման և զարգացման պայամնների ապահովումը.
  • ընդհանուր ներառական կրթության ապահովումը.
  • սովորողի և աշխատողի ինքնուրույնության, նախաձեռնողականության ու անհատական պատասխանատվության առավելագույն մակարդակի ապահովումը.
  • Տեխնոլոգիական հանրակրթության միջոցով սովորողների տեխնոլոգիական հմտությունների զարգացումը, արտադրությամբ ուսուցման կազմակերպումը.
  • ֆիզիկական և մեդիա կրթական բաց միաջավայրի ապահովում
  • կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ.
  • սովորողի լրացուցիչ կրթության կազմակերպում:

 

III. ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Դպրոցի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար դպրոցը ստեղծում է ուսումնական արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ:
  2. Դպրոցում գործում են 6-8-րդ դասարաններ:
  3. Դպրոցում իրականացվող կրթական ծրագիրը կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի (այսուհետ`կրթական ծրագիր) ենթածրագիրն է:
  4. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի, դպրոց ուսումնական օրացույցի, դպրոցի ուսումնական պլանի, առանձին սովորողների անհատական ուսումնական պլանների և դասացուցակների հիման վրա:
  5. Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, սովորողների ընտրությամբ գործունեության խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելուների խումբ և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
  6. Խմբային ուսուցումը կազմակերպվում է  դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով:
  7. Դպրոցում կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր`սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:
  8. Սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունքները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, արհեստանոցներում, արվեստանոցներում:
  9. Սովորողը դպրոց ընդունվում է կրթահալիրում սահմանված կարգով:
  10. Լրացուցիչ կրթական ծրագիրն ուղղված է սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը իրականացվում է ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում: Սովորողը լրացուցիչ կրթությունը կարող է իրականացնել կրթահամալիրից դուրս:
  11. Դպրոցում ուսուցման լեզուն գրական հայերենն է:

 

  1. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
  2. Դպրոցի ընթացիկ ղեկավարումը իրականացնում է տնօրենը:
  3. Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, սովորողների խորհուրդ, ծնողական խորհուրդ:
  4. Մանկավարժական, սովորողների, ծնողական խորհուրդները իրենց գործունեությունը կարող են ծավալել նաև վիրտուալ միջավայրում։
  5. Դպրոցի տնօրենը`
  • կազմակերպում և ղեկավարում է դպրոցի ընթացիկ գործունեությունը.
  • Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի զարգացման ծրագիրը.
  • մասնակցում է Խորհրդի, կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի նիստերին.
  • ղեկավարում է դպրոցի մանկավարժական խորհրդի աշխատանքները.
  • նպաստում է սովորողների խորհրդի և ծնողական խորհրդի աշխատանքներին.
  • ապահովում է դպրոցի ենթակայքի աշխատանքը.
  • մասնակցում է դպրոցի աշխատողի անհատական աշխատաժամանակը կազմելուն և այն ներկայացնում Տնօրենի հաստատմանը.
  • ապահովում է դպրոցում կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների (այսուհետ՝ Կանոններ), աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների պահպանումը.
  • նշանակում է դպրոցի կաբինետների,արհեստանոցների, լաբորատորիաների ղեկավարներին.
  • կազմակերպում է սովորողների ընդունելությունը դպրոց.
  • սովորողի և նրա օրինական ներկայացուցչի (ծնողի) հետ, կրթահամալիրում սահմանված կարգով, կնքում է ուսումնառության պայմանագիր.
  • կազմավորում է դպրոցի ուսումնական խմբերը.
  • հաստատում է դպրոցի դասացուցակը և դրա փոփոխությունները.
  • ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը.
  • առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողացող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար, սահմանված կարգով, կազմակերպում է հեռավար, առցանց կամ տնային ուսուցում.
  • կրթահամալիրում սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում է սովորողի ուսուցումը հեռավար ձևով.
  • ստեղծում է սովորողի և աշխատողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի,    ֆիզիկական    և    հոգևոր զարգացման համար    անհրաժեշտ    պայմաններ.
  • վերահսկողություն է իրականացնում սովորողների սննդի, դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, սովորողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
  • հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի  վարմանը և պահպանմանը.
  • ապահովում է պայմաններ սովորողների ընտրությամբ գործունեության համար.
  • ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
  • ներկայացնում է դպրոցի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
  • օրենքով սահմանված կարգով կրում է  պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, կրթահամալիրի Տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
  • կազմակերպում է սովորողի արտադրությամբ ուսուցումը.
  • կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
  • դպրոցի ղեկավարի բացակայության դեպքում, կրթահամլիրի Տնօրենի  որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
  1. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է դպրոցում աշխատող բոլոր մանկավարժական աշխատողներից, կրթահամալիրի այլ մանկավարժական աշխատողներից: Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝
  • Դպրոցի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն խորհրդի հաստատմանը.
  • ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը. մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգը նիստից երեք օր առաջ տեղադրվում է mskh.am կայքում.
  • քննարկում է առանձին սովորողի անհատական հարցը
  • մանկավարժական խորհրդի նիստերը բաց են.
  1. Դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է սովորողների ծնողներից:
  2. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոցի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:
  4. Դպրողի սովորողների խորհուրդը դպրոցի բոլոր սովորողներն են:
  5. Դպրոցի գրասենյակի ղեկավարին աշխատանքի է նշանակում Տնօրենը`  դպրոցի տնօրենի հետ խորհրդակցելով: Գրասենյակի ղեկավարի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:
  6. Դպրոցի տնօրենի ներկայացմամբ Տնօրենը տվյալ ուսումնական տարվա համար նշանակում է դպրոցի կազմակերպիչներ:
  7. Կազմակերպիչը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է, ով պատասխանատու է դպրոցի` իրեն ամրակցված սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար:Կազմակերպիչի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:

 

  1. ԴՊՐՈՑԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
  2. Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող տարածքներից, գույքից ամեն տարի դպրոցին օգտագործման է հանձնում տարածք, գույք, միջոցներ:
  3. Դպրոցի տնօրենը պատասխանատու է դպրոցին հանձնված տարածքների, գույքի, սարքերի նպատակային օգտագործման և պահպանման համար:
  4. Դպրոցի ֆինասական միջոցները գոյանում են պետության բյուջետային ֆինանսական հատկացումներից, սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարներից, լրացուցիչ կրթական ծառայությունների վճարներից, բարեգործական, նպատակային ներդրումներից, օրենքով թույլատրված այլ աղբյուրներից:
  5. Դպրոցի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը:

 

  1. ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՍՈՎՈՐՈՂԸ
  2. Դպրոցում դասավանդողը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է: Դասավանդող կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը` Խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:
  3. Դպրոցում աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Կանոններով, աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:
  4. Դպրոցի սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոններով, ուսումնառության պայմանագրով:
  5. Դպրոցի սովորողը պատասխանատվություն է կրում Կանոններով, ուսումնառության պայմանագրով իր պարտականությունների կատարման համար:
  6. Դպրոցը, սահմանված կարգով, կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով սովորողին, ծնողին` նրա և դպրոցի միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:

 

 VIII. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

  1. Դպրոցը վերակազմակերպվում կրթահամալիրի Տնօրենի հիմնավորված առաջարկով` Խորհրդի որոշմամբ:
  2. Դպրոցը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ: