19.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արտակարգ պատահար

Արտակարգ պատահար

Ս.թ. մարտի 10-ին, դասամիջոցին,7-րդ դասարանի սովորողներ Հայկ Քալանթարյանն ու Հայկ Բարսեղյանը իրար հրել են, ինչի արդյունքում կոտրել են Տաթև Ալեքսանյանի և Ժաննա Հակոբյանի կաբինետների բաժանարար ապակիներից մեկը: Տուժողներ չկան: Վնասը կփոխհատուցվի:

10.03.2023

Արտակարգ պատահար

Ս.թ. փետրվարի 10-ի առավոտյան պարզվեց, որ կոտրել են պարասրահի ապակին՝ ենթադրաբար քարով: Տուժողներ չկան:

10.02.2023

Արտակարգ պատահար

Ս.թ. հունվարի 26-ին, 5-րդ դասաժամից հետո` դասամիջոցին, 7-րդ դասարանի սովորողները անզգուշաբար  վնասել են Տաթև Աբրահամյանի կաբինետի ապակին: Տուժողներ չկան:

26.01.2023

Արտակարգ պատահար

Միջին դպրոցի սովորող Անիտա Գրիգորյանը տեղեկացրեց, որ նկատել է 9-րդ դասարանցի Իսահակ Վարդանյանի հետ մի տղա (ով պարզվեց՝ մեր դպրոցի սովորող չէ) երկար դասամիջոցին մտել է դպրոց, Գառնիկ Սահակյանի կաբինետից վերցրել է Անիտայի՝ լիցքավորման դրված  հեռախոսը և փախել: Իրենց նկատած մի խումբ սովորողներ փորձել են դպրոցում գտնել սովորողին, սակայն չեն կարողացել: Տեղեկացրել ենք Անիտայի և Իսահակի ծնողներին։ Ընթացքի մասին կտեղեկացնենք։

19․01․2022

Արտակարգ պատահար

Այսօր առավոտյան պարզել ենք, որ Միջին դպրոցի գրասենյակից կորել է Lenovo մակնիշի երկու նոթբուք, որոնք դրված են եղել գրասենյակի ղեկավարի՝ ամուր փականով փակվող դարակում: Գրասենյակի դուռը փակ էր, իսկ նոթբուքի սեղանի դարակը՝ բաց: Ազդանշանային համակարգը չի գործել: Նոթբուքերը ուրբաթ օրը եղել են գրասենյակում, մենք ենք փակել դարակը, գրասենյակը:

Շտապ տեղեկացրել եմ փօխտնօրենին, զանգահարել ոստիկանություն: Այժմ սպասում եմ ոստիկանների գալուն:

10․01․2022

Արտակարգ պատահար

 Այսօր առավոտյան 8:20 պարզել ենք, որ Միջին դպրոցի կազմակերպիչների գրասենյակից կորել է Dell մակնիշի նոթբուքը և Canon մակնիշի սկաները: Երեկոյան, տուն գնալիս, դրանք եղել են գրասենյակում, սակայն այսօր առավոտյան արդեն չկայիր:  Գիշերվա հերթապահը եղել է Վլադ Աբրահամյանը:  Խոսել ենք, ասում է, որ որևէ մեկը այդտեղ չի եղել, սակայն երեկոյան ժամերին այդ տարածքում լինում են մարմնամարզության պարապմունքներ, իրենց երեխաներին սպասող բազմաթիվ ծնողներ: Այդ տարածք մուտք կարելի է գործել երկու կողմից, և փաստացի այն մնում է վերահսկողությունից դուրս։

21․12․2021

Արտակարգ պատահար

Ս․թ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9․10, Գառնիկ Սահակյանը տեղեկացրեց, որ իր կաբինետի ջեռուցման խողովակը կոտրվել է, ջուրը կաբինետ է լցվում։ Շատ արագ տեղեկացրեցինք Լիլիթ Ազիզխանյանին, որից հետո եկավ Էրիկ Սարիբեկյանը, խնդրին լուծում տվեց։ Հիմա ամեն ինչ նորմալ է։ 

08․12․2021 

Արտակարգ պատահար

Ս․թ նոյեմբերի 30-ի առավոտյան պարզվեց, որ Մայր դպրոցում ջուր չկա։ Անմիջապես տեղեկացրեցինք աշխատակազմի գրասենյակին, Էրիկ Սարիբեկյանին, Էրիկն ասաց, որ տեղյակ է, այդ հարցով զբաղվում է։ Ջուր չլինելու մասին նախապես տեղեկություն չի եղել։

30․11․2021

Արտակարգ պատահար

Այսօր՝ երկարացված օրվա ճամբարի ընթացքում՝ մարզական ժամին, Միջին դպրոցի 6-րդ դասարանցի Արեն Համբարձումյանը ֆուտբոլ խաղալիս վնասել է ձեռքը։ Մարզիկներ Նառա Հարությունանն ու Անդրանիկ Մանուչարյանը սովորողին շտապ տեղափոխել են բուժկետ, որտեղ Քրիստինե Սահակյանցը ցուցաբերել է առաջին բուժօգնություն՝ ձեռքը ֆիքսել, սառույց է դրել։ Այնուհետ կապնվել ենք ծնողի հետ։ Ծնողը երեխային տարել է հիվանդանոց, որտեղ ռենտգենից հետո պարզվել է, որ կոտրվածք կա։ Կոտրվածքը բարդ չէ, ձեռքին գիպս են դրել, երեխան արդեն տանն է։ Խոսել ենք ծնողի հետ, սովորողը լավ է, ինքնազգացողությունը լավ է։ Շարունակում ենք ծնողի հետ կապի մեջ մնալ։

09․12․2020

Արտակարգ պատահար 

Ս.թ. դեկտեմբերի 3-ին, 2-րդ դասաժամին, 6-րդ դասարանի սովորող Նանե Թորոսյանի ինքնազգացողությունը վատացել է, սկսել է դժվար շնչել։ Սովորողին տարել ենք բուժկետ, ցուցաբերել առաջին բուժօգնություն։

Տեղեկացրել ենք ծնողին, կանչել ենք շտապօգնություն, սովորողին տարել են հիվանդանոց։

Ծնողի հետ անընհատ կապի մեջ ենք։

  03.12.2020

Արտակարգ պատահար

Ս.թ. սեպտեմբերի 18-ին, 4-րդ դասաժամից հետո` դասամիջոցին, 6-րդ դասարանի սովորող Նանե Թորոսյանի ինքնազգացողությունը վատացել է, սկսել է դժվար շնչել։ Սովորողին տարել ենք բուժկետ, ցուցաբերել առաջին բուժօգնություն, սակայան ինքնազգացողություն չի լավացել։

Տեղեկացրել ենք ծնողին, կանչել ենք շտապօգնություն, սովորողին տարել են հիվանդանոց։

Ծնողի հետ անընհատ կապի մեջ ենք։

18.09.2020

Արտակարգ պատահար

Միջին և Ավագ դպրոցում երեկ՝ փետրվարի 12-ին, տեղի է ունեցել արտակարգ պատահար՝ կորել է  7-րդ դասարանի սովորող Արամե Թադևոսյանի նոթբուկը և 11-րդ դասարանի սովորող Մարինե Գալստյանի հեռախոսը:

Սովորողները մեյլերով գրել էին սովորականի նման, որպեսզի գտնեն:

Առավոտյան տեղեկացանք, որ ծնողները զանգել են նաև 1-02 և հաղորդում են տվել գողության մասին, քանի որ 7-րդ դասարանի սովորող Լևոն Ենգիբարյանն (պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի որդին) ընկերոջն ասել էր, որ տեսել է նոթբուկը տանողին:

Ահազանգի վրա դպրոց էին եկել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի անչափահասների բաժնի պետը և իր աշխատակիցը: Լևոնը ճանաչել էր տանողին, ով Արմեն Դավթյանն էր, ում դեռ 9-րդ դասարանում էինք հեռացրել դպրոցից:

Ծնողներին տեղեկացրել ենք, Լևոնի ծնողը կողմ էր, որ տղան մասնակցի գործի բացահայտմանը: Կազմակերպիչներ Լիլիթ Յախինյանի և Վարդուհի Հայրյանի հետ սովորողները գնացին բաժին հաղորդում գրելու համար:

Հետագա ընթացքի և հանգուցալուծման մասին Ձեզ կտեղեկացնենք:

12․02․2020

Արտակարգ պատահար

Ս.թ. հունվարի 21-ի երեկոյան՝ Դաղդղան բենդի փորձից հետո, Նելի Փիլոյանի եղբայրը գնացել է փակելու ստուդիան։ Փակելուց հետո մտել է մարմնամարզության սրահ, բարձրացել բատուտի վրա։ Բատուտի վրա ցատկելու ընթացքում բախվել է ապակուն, որի արդյունքում ապակին կոտրվել է, իսկ եղբայրը՝ ստացել ճակատի վնասվածք։ Տեղափոխել են հիվանդանոց, ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունը։

21.01.2020

Արտակարգ պատահար

Ս.թ. հոկտեմբերի 8-ին, 4-րդ դասաժամից հետո` դասամիջոցին, 6-րդ դասարանի սովորողներ Անդրանիկ Մուրադյանը, Հայկ Բաղդասարյանը և Հրանտ Ավետիսյանը գրադարանի մոտ իրար հրել են, ինչի արդյունքում կոտրել են գրադարանի ապակիներից մեկը: Տուժողներ չկան: Վնասը կփոխհատուցվի:

08.10.2019

Արտակարգ պատահար

Ս.թ. հոկտեմբերի 7-ին, դասերի ավարտից հետո, տուն գնալու ճանապարհին,  6-րդ դասարանի սովորող Սոնա Սարգսյանը սայթաքել է ու ընկե, որի արդյունքում վնասել է ձեռքը: Ծնողը տարել է բուժզննման:

07.10.2019

Արտակարգ պատահար

Ս.թ. հոկտեմբերի 1-ին, 4-րդ դասաժամից հետո` դասամիջոցին, 6-րդ դասարանի սովորողներ Հրանտ Ավետիսյանը և Արամ Հովսեփյանը անզգուշորեն բացել են Մեդիադահլիճի դուռը, որի արդյունքում դռան ապակին կոտրվել է: Տուժողներ չկան:

01.10.2019

Արտակարգ պատահար

Ս.թ. սեպտեմբերի 30-ին, 5-րդ դասաժամից հետո` դասամիջոցին, 7-րդ դասարանի սովորող Վարուժան Պողոսյանը հրել է 7-րդ դասարանի սովորող Արսեն Ադամյանին, ով դիպել է Ժաննա Հակոբյանի կաբինետի ապակուն, որի արդյունքում ապակին կոտրվել է: Տուժողներ չկան: Վնասը կփոխհատուցվի:

30.09.2019

Արտակարգ պատահար

Ս.թ. հունիսի 17-ի առավոտյան Վլադիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հունիսի 16-ի երեկոյան, ժամը 23:30-ի սահմաններում, Մայր դպրոցի մարզադաշտերի խոտածածկ տարածքում գտնվող փայտերի խուրձը վառվել է: Պահակ Վլադիկ Աբրահամյանը հրշեջ ծառայություն է զանգահարել: Հրշեջները եկել, մարել են կրակը:

17.06.2019

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 17-ին, ֆիզկուլտուրայի (բասկետբոլ) դասաժամին, գնդակը դիպել է 8-1 դասարանի սովորող Արամ Պետրոսյանի ականջին, որին կցված է եղել  լսողական ապարատը: Սկզբում մի փոքր նստել է, հանգստացել, հետո դասավանդողին տեղեկացրել, որ լավ չի զգում իրեն: Բերել են բուժկետ, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Տեղեկացրել ենք ծնողներին: Կանչել ենք շտապօգնություն, տեղափոխել հիվանդանոց՝ հետազոտման: Ծնողի հետ անընդհատ կապի մեջ ենք:

17.05.2019

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 6-ին, ֆիզկուլտուրայի դասաժամի ավարտից հետո, Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորող Դավիթ Ասրյանը, սուսերամարտի սրահից դուրս գալիս,  անզգուշորեն դիպել է սրահի ապակուն, որի արդյունքում ապակին կոտրվել է: Տուժողներ չկան: Վնասը կփոխհատուցվի:

06.05.2019

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 2-ին, Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորող Էդիտա Գասպարյանը  անզգուշորեն փակել է Միջին դպրոցի 2-րդ հարկի զուգարանի դուռը, որի արդյունքում դռան ապակին կոտրվել է: Տուժողներ չկան:

02.05.2019

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 25-ին, 3-րդ դասաժամից հետո՝ ընդմիջմանը, Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորող Արեգ Հակոբյանը ընկերների հետ խաղալու ընթացքում իրար հրել են, որի արդյունքում Արեգ Հակոբյանը ընկել է և վնասել ոտք: Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Սովորողի ծնողները տեղեկացվել են: Կանչել ենք շտապօգնություն, տեղափոխել հիվանդանոց՝ հետազոտման: Ծնողի հետ անընդհատ կապի մեջ ենք:

25.04.2019

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 12-ին, ֆիզկուլտուրայի (ֆուտբոլ) դասաժամին, 8-2 դասարանի սովորող Առնո Բարզեգար-Նազարը վազելիս ոտքով հարվածել է նստարանի երկաթին: Ոտքը մի փոքր ճղվել է: Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Տեղեկացրել ենք ծնողներին:

12.04.2019

Արտակարգ պատահար

Ս.թ. փետրվարի 4-ին, 7-6 դասարանի սովորող Լևոն Գալստյանի ծնողները տեղեկացրեցին, որ ուրբաթ օրը՝ փետրվարի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, սովորողը պայուսակը թողել է Մայր դպրոցի կենտրոնական ակումբում և գնացել է խանութ: Վերադառնալուց հետո պայուսակն այնտեղ չի եղել: Փնտրել ենք, հարց րել սովորողներին: Դեռ չենք գտել: 

04.02.2019

Արտակարգ պատահար

Ս.թ. հունվարի 15-ին, 3-րդ դասաժամից հետո` դասամիջոցին, 6-րդ դասարանի սովորող Դավիթ Պապոյանը անզգուշորեն դիպել է Ստելլա Մնացականյանի և Հռիփսիմե Գալստյանի կաբինետները բաժանող վիտրաժին և վնասել այն: Տուժողներ չկան: Վնասը կփոխհատուցվի:

15.01.2019

Արտակարգ պատահար

Հունվարի 8-ին Վլադիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ 2018թ-ի դեկտեմբերի 28-ին, մոտավորապես ժամը 17.00-ին նկատել է, որ Մեդիադահլիճի դուռը կոտրված է: Միջին դպրոցի ղեկավարը տեղեկացրել է Մանուկ Բաբայանին, դուռն արդեն վերանորոգվել է:

08․01․2019

Արտակարգ պատահար

Ս.թ. դեկտեմբերի 11-ին, ֆիզկուլտուրայի դասաժամի ավարտից հետո 7-3 դասարանի սովորողներ Անի Ասլանյանը, Ալինա Արզումանյանը և Թիլա Պամպեքեանը տեղեկացրեցին, որ հանդերձարանից կորել են իրենց գումարները նաև բանալիներ (համապատասխանաբար 700դ, 800 դ և 4000դ): Սովորողներն ասում են, որ պայուսակները թողել էին բասկետբոլի մազադահլիճին կից հանդերձարանում:

11․12․2018

Արտակարգ պատահար

Ս.թ. նոյեմբերի 11-ին, Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներ Էդիկ Կարապետյանը և Դավիթ Հարությունյանը դասամիջոցին իրար հրել են, որի արդյունքում Էդիկ Կարապետյանը ընկել  է և վնասել կոպը: Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Սովորողների ծնողները տեղեկացված են:

11.11.2018

Արտակարգ պատահար

Ս.թ. հոկտեմբերի 23-ին, ֆուտբոլի ընտրության դասաժամին, Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներ Հայկ Մարգարյանը և Արմեն Աղաջանյանը անհարգելի բացակայել են դասաժամից, գնացել Բ-4 թաղամասի մոտ գտնվող ավտոմեքենաների ջարդոնի տարածք: Տարածքի պահակը դուրս է եկել և բարկացել: Սովորողները վախեցել են և զանգել ոստիկանություն: Ոստիկանության աշխատակիցները այցելեցին դպրոց, կազմեցին արձանագրություն: Սովորողների ծնողները տեղեկացված են:

23.10.2018

Արտակարգ պատահար

Ս.թ. հոկտեմբերի 19-ին, 1-ին դասաժամից հետո` դասամիջոցին, Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ Համբարձում Մանջոյանը և Գոռ Փիլիպոսյանը անզգուշաբար դիպել են Տեխնոլոգիայի կաբինետի ապակիներից մեկին, որի արդյունքում կոտրվել է այն: Տուժողներ չկան: Վնասը կփոխհատուցվի:

19.10.2018

Արտակարգ պատահար

Ս.թ. սեպտեմբերի 12-ին, ժամը 8.45-ից, Միջին դպրոցում ինտերնետ չի եղել, դիմել ենք Սեն Միքայելյանին: Ինտերնետը վերականգնվել է ժամը 12.00-ի սահմաններում:

12.09.2018

Արտակարգ պատահար

Ս.թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 08.50-ի սահմաններում, 7-րդ  դասարանի սովորող Էմմա Միրզոյանը իջել է երթուղայինից, որից հետո մի մեքենա եկել և հարվածել է իրեն: Հարվածը ուժեղ չի եղել. Էմմայի հետ ամեն ինչ կարգին է, եկել է դպրոց, մասնակցել բոլոր ուսումնական պարապմունքերին: Ծնողին տեղեկացրել ենք: Ապահովության համար կտանի հետազոտության:

10․09․2018

Արտակարգ պատահար

Ս.թ. հունիսի 29-ին Մանուկ Բաբայանը  հայտնեց, որ առավոտյան ժամը 06.10-ին հեծանվային ակումբի կողմից աղմուկ է լսել: Գնացել է այդ կողմ և տեսել, որ քարով կոտրել են հեծանվային ակումբի ապակիներից մեկը: Շրջակայքում ոչ մեկի չի նկատել:

29.06.2018

Արտակարգ պատահար

7-3 դասարանի սովորող Էլեն Մկրտչյանը հիվանդացել է ջրծաղիկ սուր վարակիչ հիվանդությամբ:

24.05.2018թ.

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 18-ին`ժամը 14.40-ի սահմաններում, 7-րդ դասարանի սովորող Նարեկ Արշակյանը անզգուշորեն դիպել է թենիսի սրահի ապակուն և կոտրել այն: Տուժողներ չկան:

18.05.2018

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 15-ի առավոտյան Տիգրան Պարսիլյանը տեղեկացրեց, որ Ֆիզիկայի լաբորատորիայից կորել է UniFi հասանելիության կետի POE-ն (Լոկալ հոսանքի սնուցման բլոկ):

15.05.2018

Արտակարգ պատահար

6-5 դասարանի սովորող Էլեն Գյուլումյանը հիվանդացել է ջրծաղիկ սուր վարակիչ հիվանդությամբ:

03.05.2018թ

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 2-ի առավոտյան Սեդա Այվազյանի կաբինետից կորել է Սեդա Այվազյանի պայուսակը և նեթբուքը: Փնտրել ենք, հարցրել բոլորին. դեռ չենք գտել:

02.05.2018

Արտակարգ պատահար

8-4 դասարանի սովորող Միլենա Գյուլումյանը հիվանդացել է ջրծաղիկ սուր վարակիչ հիվանդությամբ:

16.04.2018թ.

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 3-ի` հրաձգության ընտրությամբ գործունեության դասաժամին,  8-1 դասարանի սովորող Վիրաբ Հարությունյանը նշան է բռնել թիրախին, բայց դիպել է թիրախի ներքևում ամրացրած հարթակին, փամփուշտը անդրադարձել է և դիպել սովորողի ոտքին, մտել մաշկի տակ: Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Տեղեկացրել ենք ծնողներին: Տարել են հիվանդանոց:

03.04.2018

Արտակարգ պատահար

Ս.թ. փետրվարի 20-ի, 15.00-ի սահմաններում,  8-4 դասարանի սովորող Երվանդ Չարչյանը տեղեկացրեց, որ կորել է իր նեթբուքը: Սովորողը հստակ չի հիշում, թե որտեղ է թողել այն: Փնտրել ենք, հարցրել բոլոր սովորողներին, դասավանդողներին:

21.02.2018

Արտակարգ պատահար

7-3 և 7-5 դասարանների սովորողներ Նանե Վարդումյանը և Ագապե Եիսսաղոլին հիվանդացել է ջրծաղիկ սուր վարակիչ հիվանդությամբ:

09.01.2018

Արտակարգ պատահար

6-1 և 6-2 դասարանների սովորողներ Շուշան Փաշինյանը և Վիգեն Հովակիմյանը հիվանդացել է ջրծաղիկ սուր վարակիչ հիվանդությամբ:

18.12.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. նոյեմբերի 8-ին, ֆիզկուլտուրայի (բասկետբոլ) դասաժամին, 7-1 դասարանի սովորող Արմսն Մարտիրոսյանը վնասել է ձեռքը: Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Տեղեկացրել ենք ծնողներին: Տարել են բուժզննման:

08.11.2017

Արտակարգ պատահար

7-5 դասարանի սովորող Ռոզա Խաչատրյանը հիվանդացել է ջրծաղիկ սուր վարակիչ հիվանդությամբ:

06.11.2017թ.

Արտակարգ պատահար

Ս.թ. հոկտեմբերի 19-ի, ժամը 16.30-ի սահմաններում,  6-4 դասարանի սովորող Նանե Մոմչյանը տեղեկացրեց, որ կորել է իր հեռախոսը: Սովորողի պնդմամբ  հեռախոսը կորցրել է առավոտյան. 1-ին դասաժամին այն լիցքավորման էր միացրել Մայրենիի` Լիլիթ Մադոյանի կաբինետում, դասի ավարտից հետո մոռացել է վերցնել, հաջորդ դասաժամին եկել է վերցնելու` չի գտել: Փնտրել ենք, հարցրել սովորողներին, դասավանդող Լիլիթ Մադոյանին. Դեռ չենք գտել:

19.10.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. հոկտեմբերի 18-ի առավոտյան պարզեցինք, որ Միջին դպրոցի գրասենյակի հեռախոսը չի աշխատում: Վարպետ Կորյունը փորձել է գտնել խնդիրը, բայց չի ստացվել: Տեղեկացրել ենք Ռուդիկ Սահակյանցին, մասնագետ կհարավիրվի այսօր:

18.10.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 08.45-ի սահմաններում 6-3 դասարանի սովորող Էդվարդ Ծատուրայնը, դպրոցին հարակից այգում ճոճվելիս ընկել է և վնասել ճակատը: Ցուցաբերվել է առաջին օգնություն: Ծնողները տեղեկացված են:

05.10.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. սեպտեմբերի 23-ի առավոտյան Մովսես Ավետիսյանը տեղեկացրեց, որ քարով կոտրել են խեցեգործարանի ապակիներից մեկը: Վնասը կփոխհատուցի վնաս հասցնողը:

23.09.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. օգոստոսի 29-ի առավոտյան Գևորգ Հազարումյանը տեղեկացրեց, որ քարով կոտրել են նետաձգության սրահի ապակիներից մեկը:

29.08.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 31-ին` ժամը 13.40-ի սահմաններում, Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Գագիկ Մադոյանը, մարզական ժամին՝ ֆուտբոլ խաղալիս, անզգուշորեն կոտրել է մարզական ակումբի ապակին: Տուժողներ չկան: Վնասը կփոխհատուցվի:

31.05.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 20-ին՝ ժամը 12.10-ի սահմաններում, անսպասելի բարձրացած քամու պատճառով կոտրվել է խեցեգործարանաի դռան ապակին: Տուժողներ չկան:

20.05.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 5-ին` ժամը 10.10-ի սահմաններում, Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներ Էտուար Գույումճյանը, Մարկ Հովսեփյանը և Ալեքսանդր Կոբալյանը, անզգուշորեն հրել են Միջին դպրոցի 2-րդ հարկի Ժաննա Հակոբյանի  կաբինետի դուռը, որի արդյունքում դռան ապակին կոտրվել է: Տուժողներ չկան: Վնասը փոխհատուցվի:

05.05.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Դեագա» ՍՊԸ-ի մեքենան, բազմաթիվ զգուշացումներից հետո, նորից մտել է ներքին բակ: Առաքիչը պնդում է, որից իրենց համար դժվար է մեքենան կայանել ավելի հեռու տեղ և ձեռքով բերել մատակարարվող ապրանքը:

03.05.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան պարզեցինք, որ չի աշխատում Միջին դպրոցի գրասենյակի հեռախոսը: Անմիջապես տեղեկացրել ենք վարպետ Կորյունին՝ խնդիրը գտնելու խնդրանքով: Ասաց, որ Արևելյան դպրոց-պարտեզում գործ է անում, վերջացնելուն պես անմիջապես կգա և կնայի:

26.04.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 25-ին հեծանվաակումբի ղեկավար Անդրանիկ Մարգարյանը  հայտնեց, որ շաբաթ օրը՝ ապրիլի 22-ի կեսօրին, քարով հարվածել և կոտրել են հեծանվաակումբի մուտքի դռան ապակին:

25.04.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 19-ին՝ դասերի ավարտից հետո,  Միջին դպրոցի 6-2 դասարանի սովորող Արմեն Պողոսյանը հայտնեց, որ Սեբաստիա մարզադաշտի մոտակայքում կորցրել է Acer ապրանքանիշի նոթբուքը: Սովորողը պայուսակը չի դրել պահարանում, այլ իր հետ տարել է մարզադաշտ, թողել այնտեղ ու մասնակցել ֆիզկուլտուրայի դասաժամին, որի ավարտից հետո և հայտնաբերել է, որ այն պայուսակում չէ:

Տարածքն ուսումնասիրել ենք, նայել ենք հնարավոր բոլոր տեղերում, հարցրել ենք ընկերներին, դեռ չենք գտել:

19.04.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. մարտի 13-ի, ժամը 15.30-ի սահմաններում, սուսերամարտի լրացուցիչ կրթության ժամանակ, 2-րդ հարկի հանդերձարանից կորել է 6-րդ դասարանի սովորողներ Արթուր Կոստանյանի հեռախոսը և Արշիլ Խաչատրյանի պլանշետը:

23.02.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. փետրվարի 23-ի, 5-րդ դասաժամի սկզբին, 6-1 դասարանի սովորող Արման Մարտիրոսյանը անզգուշաբար բացել է Հասմիկ Ուզունյանի կաբինետի դուռը, որի արդյունքում  ապակին կոտրվել է: Տուժողներ չկան: Վնասը կփոխհատուցվի:

23.02.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. փետրվարի 20-ի առավոտյան ժամը 9.05-ին հասկացանք, որ Միջին դպրոցի գրասենյակի հեռախոսը չի աշխատում: Վարպետ Կորյունը փորձել է գտնել խնդիրը, բայց չի ստացվել: Տեղեկացրել ենք Ռուդիկ Սահակյանցին, մասնագետ կհարավիրվի:

20.02.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. հունվարի 9-ին Միջին դպրոցի բոլոր կաբինետներում գրանցվել է 30-90 C:

09.01.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. նոյեմբերի 7-ին՝ դասերի ավարտից հետո, Միջին դպրոցի 7-1 դասարանի սովորող Արտյոմ Սարգսյանը բացօթյա մարզահրապարակում՝ ընկերների հետ խաղալիս, կորցրել է Apple ապրանքանիշի պլանշետ: Տարածքն ուսումնասիրել ենք, նայել ենք հնարավոր բոլոր տեղերում, դեռ չենք գտել:

Դասերի ընթացքում ուսումնական գործիքը եղել է սովորողի մոտ:

07.11.2016

Արտակարգ պատահար

Ս.թ. հոկտեմբերի 12-ին Միջին դպրոցում ինտերնետի վիճակը շատ վատ է, հնարվոր չի լինում կազմակերպել ուսումնական գործունեությունը՝ անհնար է կատարել սովորողների հաշվառում և ուսումնական գործունեության հետ կապված այլ աշխատանքներ:

12.10.2016

Արտակարգ պատահար

Ս.թ. օգոստոսի 26-ի առավոտյան տնտեսուհի Լուսիկ Ներսիսյանը տեղեկացրեց, որ 2-րդ հարկում ունենք ջրի հոսք. հարկի ջուրը փակեցինք: Մասնակգետները տեղեկացված են:

 25.08.2016

 

Արտակարգ պատահար

Ս.թ. հունիսի 6-ի երեկոյան անհայտ անձինք կոտրել են Միջին դպրոցի քիմիայի լաբորատորիայի` դեպի փողոց նայող պատուհանի ապակին:

 07.06.2016

 

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 23-ին` ժամը 15.15-ի սահմաններում, փոթորկի պատճառով կատրվել է Միջին դպրոցի՝ դեպի տանիք տանող դռան ապակին:

   23.05.2016

 

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 5-ին` ժամը 09.20-ի սահմաններում, Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ Նարեկ Բադալյանը  և Տիգրան Արզումանյանը, անզգուշորեն հրել են Միջին դպրոցի 2-րդ հարկի անգլերենի կաբինետի դուռը, որի արդյունքում դռան ապակին կոտրվել է, դուռը՝ վնասվել: Տուժողներ չկան: Վնասը փոխհատուցվի:

  05.05.2016

 

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 25-ին՝  ժամը 11.40-ի սահմաններում, Միջին դպրոցի ակումբի ջրատաքացուցիչը (գեյզերը) պայթել է: Պատճառն ուսումնասիրել են Կորյուն Ստեփանյանը և Էդուարդ Գավարյանը, հայտնել, որ վթարը տեղի է ունեցել մաշվածության արդյունքում՝ սարքի ներսում տեղի է ունեցել կարճ միացում: Գեյզերը բազմիցս վերանորոգվել էր:

Տուժողներ չկան:

25.04.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 20-ին՝ երկար դասամիջոցի ընթացքում, 7-1 դասարանի սովորող Արեն Պողոսյանը, 2-րդ հարկի աստիճանաձողի վրայով սահելիս, անզգուշաբար ընկել է և վնասել ձեռքը: Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Տեղեկացրել ենք ծնողներին և հրավիրել շտապօգնություն: Սովորողին տեղափոխել են տարածքային հիվանդանոց, իրենց հետ գնացել է նաև կազմակերպիչ Գոհար Եղոյանը և սովորողի ծնողները:

20.04.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 14-ին՝ ընտրությամբ գործունեության դասաժամին, 6-4 դասարանի սովորող Սամվել Հարությունյանը պատահաբար գնդակով հարվածել է և կոտրել սուսերամարտի դահլիճի ապակին: Տուժողներ չկան: Վնասը կփոխհատուցվի:

14.04.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 13.00, «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն ապրաքների մատակարարման ժամանակ բերել է թթվասեր, որի վրա ժամկետը նշված է եղել 15.04-21.04: Այս մասին անմիջապես տեղեկացվել է «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն և Ցոլակ Հակոբյանը:

05.04.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. մարտի 16-ին՝ ֆիզկուլտուրայի դասաժամին, 6-2 դասարանի սովորող Գոռ Առաքելյանը կորցրել է հեռախոսը: Նա բաճկոնով դուրս է եկել ֆուտբոլի դաշտ, դրել այն դրսում և սկսել խաղալ: Հեռախոսը եղել է բաճկոնի գրպանում: Ֆիզկուլտուրայի դասաժամից հետո դպրոց է մտել, քիչ անց հիշել է, որ բաճկոնը դրսում է մոռացել, գնացել վերցրել է, բայց հեռախոսն արդեն գրպանում չի եղել: Փնտրում ենք, հարցնում սովորողներին, դասընկերներին:

16.03.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. մարտի 2-ին՝ դասերի ավարտից հետո, Միջին դպրոցի 2-րդ հարկում 7-րդ դասարանի սովորողներ Էմանուել Հարությունյանը, Տիգրան Արամյանը և 8-րդ դասարանի սովորող Աշոտ Գևորգյանը վիճաբանել են, որի արդյունքում սկսվել է հրմշտոց, Էմանուել Հարությունյանը ընկել է, գլուխը հարվածել սեղանի անկյունին և վնասել: Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Տեղեկացրել ենք ծնողին: Սովորողին տարել են տարածքային պոլիկլինիկա:

7-րդ և 8-րդ դասարանի կազմակերպիչները և դպրոցի ղեկավարը խոսել են տղաների հետ, փորձել պարզել վեճի պատճառը:

02.03.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. փետրվարի 16-ի երեկոյան, Միջին դպրոցի ակումբի զուգարանների կոյուղին խցանված է: Պարզեցինք, որ խցանվել է 4 մետր երկարությամբ՝ դեպի դիտահոր գնացող կոյուղագիծը: Վթարի պատճառը տարիների ընթացքում խողովակի պատերի ներսում կուտակված քարացած աղբն է.  դրան նպաստել են նաև ծառերի արմատները:

16.02.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. փետրվարի 10-ին, ժամը 15.50-ին՝ դասերի ավարտից 30 րոպե հետո, 7-1  դասարանի սովորող Սյուզաննա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կորել է իր հեռախոսը: Պահարանը բացելիս այն դրել է հատակին, հետո մոռացել և գնացել է: 15 րոպե հետո հետ է եկել, բայց հեռախոսը չի գտել: Փնտրում ենք, հարցնում սովորողներին, դասընկերներին:  

10.02.2016

 

Արտակարգ պատահար

Ս.թ. փետրվարի 8-ին, ժամը 16.45-ին, 8-4 դասարանի սովորող Սվետա Վարդանյանը տեղեկացրեց, որ կորել է իր հեռախոսը: Սովորողի պնդմամբ  հեռախոսը կորցրել է երկարօրյայի ընթացքում՝ տեխնոլոգիայի կաբինետում: Երկարօրյայի մնացած սովորողները ասում են, որ հեռախոսը կորել է ավելի  շուտ՝ դասերի ավարտից հետո: Փնտրում ենք, հարցնում սովորողներին, դասընկերներին:

08.02.2016

 

Արտակարգ պատահար

Ս.թ փետրվարի 3-ին`դասամիջոցին, տեխնոլոգիայի կաբինետում Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ Տիգրան Արամյանը և Հարություն Չոբանյանը վիճել են, Տիգրանը ձեռքով հարվածել է Հարությունին, որի արդյունքում և վնասել է ձեռքը: Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Ծնողը տեղեկացվել է: Երեխային տարել են տեղամասային պոլիկլինիկա՝ բուժզննման:

  03.02.2016