Կանոնադրություն

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Միջին դպրոցի կանոնադրություն

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.  ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կրթահամալիր) Միջին դպրոցը (այսուհետ` Դպրոց ) Կրթահամալիրի մասնաճյուղ է:
2.  Դպրոցի կանոնադրությունը (այսուհետ` կանոնադրություն) Կրթահամալիրի տնօրենի (այսուհետ` Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է Կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ):
3.  Դպրոցն իրավաբանական անձ չէ:
4.  Դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն), կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ` Կանոններ), կրթահամալիրի զարգացման ծրագրով  (այսուհետ` Զարգացման ծրագիր), կանոնադրությամբ:
5.  Դպրոցի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան Բաբաջանյան պ. 25:
6.  Դպրոցը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցներ ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ:
7.  Դպրոցը չունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
8.  Դպրոցը կրթահամալիրի էլեկտրոնային mskh.am կայքում ունի ենթակայք՝www.mijin.mskh.am:

II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ  ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
9.   Դպրոցի գործունեության առարկան ընդհանուր հիմնական, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) հեղինակային կրթական ծրագրերի իրականացումն է:
10.        Դպրոցի նպատակը բխում է Կրթահամալիրի նպատակներից, այն է` ապահովել.
·        կրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը Միջին դպրոցի սովորողի (այսուհետ` Սովորող) զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին.
·        կրթություն բոլորի համար — ներառական ուսուցում.
·        ստեղծականության, ինքնակրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.
·        կրթության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառումը.
·        կրթական բաց համայնքի ձևավորումը և զարգացումը.
·        դպրոցի ինքնավարության, Սովորողի և աշխատողի ինքնուրույնության, նախաձեռնողականության ու անհատական պատասխանատվության առավելագույն մակարդակի ապահովումը.
·        հանրակրթական և այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը:
11.        Դպրոցի խնդիրներ են`
·        հետազոտող ուսուցիչների հեղինակած Կրթական և այլ ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների կիրառում, փորձարկում.
·        ուսուցողական նոր միջավայրի ստեղծում.
·        մանկավարժական գիտափորձերի իրականացում.
·        հետազոտող,անընդհատ վերապատրաստող և վերապատրաստվող, կրթական նորարարությունը տարածող մանկավարժական աշխատողի համար աշխատանքային պայմանների ապահովում.
·        Սովորողի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում.
·        անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության կազմակերպում, Սովորողի անհատական կրթական պատվերի իրականացում.
·        կրթություն բոլորի համար — ներառական ուսուցում ապահովելու նպատակով հիմնական հանրակրթական և լրացուցիչ կրթության ծրագրերի հնարավորությունների համախմբում.
·        անհատի ընդունակությունների և նախասիրությունների առավելագույն դրսևորում և զարգացում, Սովորողի ընտրությամբ դասընթացների և նախասիրությունների զարգացման ակումբների գործունեության միջոցով մասնագիտական կողմնորոշման ապահովում.
·        կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ.
·        ֆիզիկական և վիրտուալ միջավայրում ուսուցման հավասարակշռում.
·        կրթության որակի և արդյունավետության բարձրացում` թվային տեխնիկական միջոցների և մեդիատեխնոլոգիաների կիրառմամբ:

III. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
·        Դպրոցում իրականացվող կրթական ծրագիրը (այսուհետ` կրթական ծրագիր) Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ենթածրագիրն է:
·        Ուսումնական տարվա սկիզբը, տարվա ընթացքում արձակուրդների ժամանակը, ուսումնական տարվա ավարտը սահմանվում են կրթական ծրագրի ուսումնական պլանով:
·        Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, Սովորողի անհատական ուսումնական պլանի, Կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի հիման վրա:
·        Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, սովորողների ընտրությամբ դասընթացի խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելուների խումբ և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է Կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
·        Խմբային ուսուցումը կազմակերպվում է  դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով:
·        Դպրոցում կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր:
·        Դպրոցի Սովորողը կազմում է իր անհատական կրթական հետագիծը` դրա իրականացման ժամանակ համադրելով ուսուցման տարբեր, իրեն հարմար ձևեր, ինչի արդյունքում հասնում է ինքնակրթության, տեխնոլոգիական-աշխատանքային, այդ թվում` տեղեկատվական-տեխնոլոգիական միջոցներով կարողությունների նոր մակարդակի, հնարավորություն է ունենում մտնելու աշխատանքային շուկա, պատրաստվում հետագա մասնագիտական կրթությանը:
·        9-րդ դասարանի վերջում Սովորողը հանձնում է  ավարտական քննություններ:
·        Լրացուցիչ կրթական ծրագիրն ուղղված է սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացներից, նախագծերից, անհատական պարապմունքներից, որոնք, որպես ծառայություններ` իրականացվում են դպրոցում, կրթահամալիրի լրացուցիչ կրթության դպրոցներում և դպրոցից դուրս:
·        Կրթահամալիրի մասնաճյուղերի կաբինետները, ուսումնական կենտրոնների արհեստանոցները, արվեստանոցները, լաբորատորիաները, խոհանոցը, կրթահամալիրի կրթական օբյեկտների ներքին և արտաքին տարածքները, տարբեր վայրերում թանգարանները, ցուցասրահները, համերգասրահները, ճամբարները ուսումնական գործունեության համար ֆիզիկական տարածքներ են:
·        Կրթահամալիրի կայքը՝ իր ենթակայքերով, դպրոցի կայքը, սովորողների և դասավանդողների անձնական ուսումնական բլոգները, ակումբների և դասարանական բլոգները ուսումնական մեդիատարածք են: Դրանք ապահովում են դպրոցի աշխատանքի թափանցիկությունը, մատչելիությունը, ծնողների տեղեկացվածությունը:
·        Դպրոցի և սովորողի ուսումնական պլաններով որոշված ամենօրյա ուսումնական  ընդհանուր պարապմունքը նաև որոշումների, հայտարարությունների հրապարակման վայր է:
·        Դպրոցում մատենավարությունը վարվում է էլեկտրանյին եղանակով:
·        Սովորողների, դասավանդողների և ծնողների մասնակցությամբ առցանց քննարկումները  հնարավորություն են տալիս նրանց մասնակցելու  ուսումնական գործի կազմակերպման աշխատանքներին:
·        Դպրոց ընդունվում են 6-9-րդ դասարանների սովորողները:
·        Սովորողի օրինական ներկայացուցիչը Դպրոցի ղեկավարի հետ կնքում է պայմանագիր ուսումնառության մասին (այսուհետ՝ Պայմանագիր): Սովորողի անհատական ուսումնական պլանը Պայմանագրի հավելված է:

IV. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12.         Դպրոցի ղեկավարին Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
13.          Դպրոցի ղեկավարը՝
·        կազմակերպում և ղեկավարում է Դպրոցի ընթացիկ գործունեությունը.
·        մասնակցում է Խորհրդի, կրթահամալիրի վարչական խորհրդի  նիստերին.
·        ապահովում է Դպրոցի ենթակայքի աշխատանքը.
·        մասնակցում է Դպրոցում աշխատողի անհատական աշխատաժամանակի կազմման աշխատանքին և այն ներկայացնում Տնօրենի հաստատմանը.
·        ապահովում է Դպրոցում Կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
·        Տնօրենի հաստատմանն է ներկայացնում Դպրոցի կաբինետների ղեկավարներին.
·        սահմանված կարգով կատարում է սովորողների ընդունելությունը Դպրոց.
·        կազմավորում է Դպրոցի ուսումնական խմբերը.
·        ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը.
·        Սովորողի առողջության պահպանման, ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելու, վերականգնելու նպատակով տարինառնվազն մեկ անգամ սահմանված կարգով կամակերպում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն.
·        ժամանակավորապես հաճախել չկարողացող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Սովորողի համար սահմանված կարգով կազմակերպում է հեռավար, առցանց կամ տնային ուսուցում.
·        ստեղծում է Սովորողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմաններ.
·        վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, Սովորողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
·        խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում դպրոցի սովորողին.
·        դպրոցի աշխատողին ներկայացնում է Տնօրենի կողմից խրախուսման կամ կարգապահական տույժի.
·        ապահովում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի  վարումը և պահպանումը.
·        ապահովում է Կրթական ծրագրով որոշված էլեկտրոնային փաստաթղթերի վարումը և պահպանումը.
·        ապահովում է պայմաններ սովորողների նախասիրության զարգացման  համար.
·        ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
·        ներկայացնում է դպրոցի գործունեության սահմանված կարգի կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
·        օրենքով սահմանված կարգով կրում է  պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
·        կատարում է Տնօրենի օինական այլ հրամաններ և հանձնարարություններ.
·        Դպրոցի ղեկավարը պարտավոր չէ կատարել կառավարման մյուս մարմինների Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Կանոնադրությանը և սույն կանոնադրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել  պատասխանատվության:
14.        Դպրոցի ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի  որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
15.        Դպրոցի ղեկավարի ներկայացմամբ Տնօրենը տվյալ ուսումնական տարվա համար նշանակում է Դպրոցի գրասենյակի ղեկավարին:
16.        Գրասենյակի ղեկավարը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է, ով.
·        մասնակցում է դպրոցի սովորողի ընդունելությանը.
·        Դպրոցի ղեկավարի հետ համատեղ իրականացնում է Տնօրենի՝ օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
·        կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը
·        կազմակերպում է սովորողների ուսումնական պարապմունքների հսկողություն.
·        վարում է դպրոցի էլ. փաստաթղթերը (մատյաններ, շարժմատյան, բախշմատյան, հրամանագիրք)
·        ներկայացնում է առաջարկություններ կազմակերպչական գործընթացի  կատարելագործման ուղղությամբ.
·        հսկում է Կանոնադրությամբ, Կանոններով, սույն կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով սահմանված  պահանջների կատարումը
·        կատարում է դպրոցի ղեկավարի օրինական այլ հանձնարարություններ:
17.        Դպրոցի ղեկավարի ներկայացմամբ Տնօրենը տվյալ ուսումնական տարվա համար նշանակում է Դպրոցի կազմակերպչին (կազմակերպիչներին):
18.         Կազմակերպիչը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է, ով.
·        նոր ընդունվող սովորողինծանոթացնումէկրթահամալիրին, ուսումնականկենտրոններինևծառայություններին
·        անցկացնում է սեմինար պարապմունքներ նոր ընդունվող սովորողի հետ
·        սովորողիընտրածգործունեությանևլրացուցիչկրթությանընտրությաննուղղվածխորհրդատվությունէիրականացնում
·        մասնակցումէուսումնական-հասարակականնախագծերիմշակմանը, կազմակերպումիրականացումը
·        ուսուցողականծրագրիղեկավարիթույլտվությամբկազմակերպումէծնողականհավաքներ, սեմինարներ, քննարկումներ
·        կազմակերպումէսովորողներիծնողներիմեդիակրթությանաշխատանքները
·        կազմակերպումէուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ
·        ծանոթէլինումդասարանիուսումնականգործումառաջացածդժվարություններին ևդրանցլուծմանառաջարկություններէներկայացնումուսուցողականծրագրիղեկավարին
·        բոլորօրինականմիջոցներովպաշտպանումէդասարանիսովորողիիրավունքներըևշահերը
·        հետևումէ սովորողների՝ ըստ ուսումնառության պայմանագրի և ներքին կարգապահական կանոնների պարտականությունների կատարմանը
·        հետևում է սովորողների ուսումնական առաջադիմությանը
·        հետևում է սովորողների ուսումնական բլոգներին և սոցցանցերին
·        դասավանդողներիհետքննարկումէառանձինսովորողներիվարքագծերիառանձնահատկությունները, անհրաժեշտության դեպքում լուծումներ առաջարկում
·        կազմակերպում է սովորողների մասնակցությունը ստուգատեսներին
·        կազմակերպում է սովորղների մասնակցությունը հասարակական նախագծերին
·        կազմակերպումէ սովորողների մասնակցությունը կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին
·        մասնակցում է ուսումնական  միջավայրի զարգացման, բարելավման աշխատանքներին
·        ապահովումէհատուկկարիքովերեխաների ներառումը
·        ապահովում է սովորողների միջև ընկերական և  դրական հարաբերություններ

19.        Դպրոցում բոլոր մանկավարժական աշխատողները կազմում են դպրոցի մանկավարժական խորհուրդը, որը որպես խորհրդակցական մարմին մասնակցում է դպրոցում աշխատանքների կազմակերպմանը:
20.        Մանկավարժական խորհրդի աշխատանքները ղեկավարում է Դպրոցի ղեկավարը:
21.        Մանկավարժական խորհրդի քննարկումները (նաև՝ առցանց) բաց են: Դրանց կարող են մասնակցել սովորողները, ծնողները, շահագրգիռ այլ անհատներ:
22.        Դպրոցի սովորողների օրինական ներկայացուցիչները կարող են ստեղծել ծնողական խորհուրդ:
23.        Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:
24.        Դպրոցի սովորողները իրենց նախաձեռնությունները դրսևորում են ուսումնական նախագծերի, ակումբների գործունեությունների միջոցով: Կրթահամալիրի, դպրոցի կայքերը, սովորողների անձնական բլոգները, սոցցանցերը սովորողի ազատ արտահայտվելու տարածքներ են: Սովորողը ուսումնական գործին վերաբերող հարցով կարող է հայց ներկայացնել կրթահամալիրի խաղարկային դատարան: Դպրոցի ղեկավարը աջակցում է սովորողների նախաձեռնությունների իրականացմանը:

V. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
25.         Դպրոցում  կրթական գործընթացի մասնակիցներն են`
·        սովորողը.
·        սովորողի օրինական ներկայացուցիչը (ծնողը).
·        ուսուցիչը, մանկավարժական և այլ աշխատողներ (այսուհետ` աշխատող):
26.        Դպրոցի աշխատողները կրթահամալիրի աշխատողներն են:
27.        Սովորողի և ծնողի իրավունքները  և պարտականությունները  սահմանվում են օրենքով, Կանոնադրությամբ, Կանոններով, Պայմանագրով:
28.        Կանոնները  չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում օրենքով և Կանոնադրությամբ սահմանված ձևով Դպրոցի սովորողի նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժերը:
29.        Մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոնադրությամբ, Կանոններով, Պայմանագրով, աշխատողի պաշտոնական հրահանգով, Տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրով:

VI. ԴՊՐՈՑԻ ԳՈՒՅՔԸ
30.        Դպրոցը սեփականության իրավունքով գույք չունի: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար Տնօրենը տրամադրում է անհրաժեշտ տարածք, գույք, սարքեր և սարքավորումներ:
31.        Դպրոցն իր անունից չի կարող ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, դատարանում չի կարող հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
32.        Դպրոցն իրավունք չունի իրեն տրամադրված գույքը հանձնելու վարձակալության:

VII. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
33.        Դպրոցը վերակազմակերպվում կամ լուծարվում է Տնօրենի հիմնավորված առաջարկով` Խորհրդի որոշմամբ: