Արտակարգ պատահար

Արտակարգ պատահար

7-5 դասարանի սովորող Ռոզա Խաչատրյանը հիվանդացել է ջրծաղիկ սուր վարակիչ հիվանդությամբ:

06.11.2017թ.

Արտակարգ պատահար

Ս.թ. հոկտեմբերի 19-ի, ժամը 16.30-ի սահմաններում,  6-4 դասարանի սովորող Նանե Մոմչյանը տեղեկացրեց, որ կորել է իր հեռախոսը: Սովորողի պնդմամբ  հեռախոսը կորցրել է առավոտյան. 1-ին դասաժամին այն լիցքավորման էր միացրել Մայրենիի` Լիլիթ Մադոյանի կաբինետում, դասի ավարտից հետո մոռացել է վերցնել, հաջորդ դասաժամին եկել է վերցնելու` չի գտել: Փնտրել ենք, հարցրել սովորողներին, դասավանդող Լիլիթ Մադոյանին. Դեռ չենք գտել:

19.10.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. հոկտեմբերի 18-ի առավոտյան պարզեցինք, որ Միջին դպրոցի գրասենյակի հեռախոսը չի աշխատում: Վարպետ Կորյունը փորձել է գտնել խնդիրը, բայց չի ստացվել: Տեղեկացրել ենք Ռուդիկ Սահակյանցին, մասնագետ կհարավիրվի այսօր:

18.10.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 08.45-ի սահմաններում 6-3 դասարանի սովորող Էդվարդ Ծատուրայնը, դպրոցին հարակից այգում ճոճվելիս ընկել է և վնասել ճակատը: Ցուցաբերվել է առաջին օգնություն: Ծնողները տեղեկացված են:

05.10.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. սեպտեմբերի 23-ի առավոտյան Մովսես Ավետիսյանը տեղեկացրեց, որ քարով կոտրել են խեցեգործարանի ապակիներից մեկը: Վնասը կփոխհատուցի վնաս հասցնողը:

23.09.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. օգոստոսի 29-ի առավոտյան Գևորգ Հազարումյանը տեղեկացրեց, որ քարով կոտրել են նետաձգության սրահի ապակիներից մեկը:

29.08.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 31-ին` ժամը 13.40-ի սահմաններում, Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Գագիկ Մադոյանը, մարզական ժամին՝ ֆուտբոլ խաղալիս, անզգուշորեն կոտրել է մարզական ակումբի ապակին: Տուժողներ չկան: Վնասը կփոխհատուցվի:

31.05.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 20-ին՝ ժամը 12.10-ի սահմաններում, անսպասելի բարձրացած քամու պատճառով կոտրվել է խեցեգործարանաի դռան ապակին: Տուժողներ չկան:

20.05.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 5-ին` ժամը 10.10-ի սահմաններում, Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներ Էտուար Գույումճյանը, Մարկ Հովսեփյանը և Ալեքսանդր Կոբալյանը, անզգուշորեն հրել են Միջին դպրոցի 2-րդ հարկի Ժաննա Հակոբյանի  կաբինետի դուռը, որի արդյունքում դռան ապակին կոտրվել է: Տուժողներ չկան: Վնասը փոխհատուցվի:

05.05.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Դեագա» ՍՊԸ-ի մեքենան, բազմաթիվ զգուշացումներից հետո, նորից մտել է ներքին բակ: Առաքիչը պնդում է, որից իրենց համար դժվար է մեքենան կայանել ավելի հեռու տեղ և ձեռքով բերել մատակարարվող ապրանքը:

03.05.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան պարզեցինք, որ չի աշխատում Միջին դպրոցի գրասենյակի հեռախոսը: Անմիջապես տեղեկացրել ենք վարպետ Կորյունին՝ խնդիրը գտնելու խնդրանքով: Ասաց, որ Արևելյան դպրոց-պարտեզում գործ է անում, վերջացնելուն պես անմիջապես կգա և կնայի:

26.04.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 25-ին հեծանվաակումբի ղեկավար Անդրանիկ Մարգարյանը  հայտնեց, որ շաբաթ օրը՝ ապրիլի 22-ի կեսօրին, քարով հարվածել և կոտրել են հեծանվաակումբի մուտքի դռան ապակին:

25.04.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 19-ին՝ դասերի ավարտից հետո,  Միջին դպրոցի 6-2 դասարանի սովորող Արմեն Պողոսյանը հայտնեց, որ Սեբաստիա մարզադաշտի մոտակայքում կորցրել է Acer ապրանքանիշի նոթբուքը: Սովորողը պայուսակը չի դրել պահարանում, այլ իր հետ տարել է մարզադաշտ, թողել այնտեղ ու մասնակցել ֆիզկուլտուրայի դասաժամին, որի ավարտից հետո և հայտնաբերել է, որ այն պայուսակում չէ:

Տարածքն ուսումնասիրել ենք, նայել ենք հնարավոր բոլոր տեղերում, հարցրել ենք ընկերներին, դեռ չենք գտել:

19.04.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. մարտի 13-ի, ժամը 15.30-ի սահմաններում, սուսերամարտի լրացուցիչ կրթության ժամանակ, 2-րդ հարկի հանդերձարանից կորել է 6-րդ դասարանի սովորողներ Արթուր Կոստանյանի հեռախոսը և Արշիլ Խաչատրյանի պլանշետը:

23.02.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. փետրվարի 23-ի, 5-րդ դասաժամի սկզբին, 6-1 դասարանի սովորող Արման Մարտիրոսյանը անզգուշաբար բացել է Հասմիկ Ուզունյանի կաբինետի դուռը, որի արդյունքում  ապակին կոտրվել է: Տուժողներ չկան: Վնասը կփոխհատուցվի:

23.02.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. փետրվարի 20-ի առավոտյան ժամը 9.05-ին հասկացանք, որ Միջին դպրոցի գրասենյակի հեռախոսը չի աշխատում: Վարպետ Կորյունը փորձել է գտնել խնդիրը, բայց չի ստացվել: Տեղեկացրել ենք Ռուդիկ Սահակյանցին, մասնագետ կհարավիրվի:

20.02.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. հունվարի 9-ին Միջին դպրոցի բոլոր կաբինետներում գրանցվել է 30-90 C:

09.01.2017

Արտակարգ պատահար

Ս.թ. նոյեմբերի 7-ին՝ դասերի ավարտից հետո, Միջին դպրոցի 7-1 դասարանի սովորող Արտյոմ Սարգսյանը բացօթյա մարզահրապարակում՝ ընկերների հետ խաղալիս, կորցրել է Apple ապրանքանիշի պլանշետ: Տարածքն ուսումնասիրել ենք, նայել ենք հնարավոր բոլոր տեղերում, դեռ չենք գտել:

Դասերի ընթացքում ուսումնական գործիքը եղել է սովորողի մոտ:

07.11.2016

Արտակարգ պատահար

Ս.թ. հոկտեմբերի 12-ին Միջին դպրոցում ինտերնետի վիճակը շատ վատ է, հնարվոր չի լինում կազմակերպել ուսումնական գործունեությունը՝ անհնար է կատարել սովորողների հաշվառում և ուսումնական գործունեության հետ կապված այլ աշխատանքներ:

12.10.2016

Արտակարգ պատահար

Ս.թ. օգոստոսի 26-ի առավոտյան տնտեսուհի Լուսիկ Ներսիսյանը տեղեկացրեց, որ 2-րդ հարկում ունենք ջրի հոսք. հարկի ջուրը փակեցինք: Մասնակգետները տեղեկացված են:

 25.08.2016

 

Արտակարգ պատահար

Ս.թ. հունիսի 6-ի երեկոյան անհայտ անձինք կոտրել են Միջին դպրոցի քիմիայի լաբորատորիայի` դեպի փողոց նայող պատուհանի ապակին:

 07.06.2016

 

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 23-ին` ժամը 15.15-ի սահմաններում, փոթորկի պատճառով կատրվել է Միջին դպրոցի՝ դեպի տանիք տանող դռան ապակին:

   23.05.2016

 

Արտակարգ պատահար

Ս.թ. մայիսի 5-ին` ժամը 09.20-ի սահմաններում, Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ Նարեկ Բադալյանը  և Տիգրան Արզումանյանը, անզգուշորեն հրել են Միջին դպրոցի 2-րդ հարկի անգլերենի կաբինետի դուռը, որի արդյունքում դռան ապակին կոտրվել է, դուռը՝ վնասվել: Տուժողներ չկան: Վնասը փոխհատուցվի:

  05.05.2016

 

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 25-ին՝  ժամը 11.40-ի սահմաններում, Միջին դպրոցի ակումբի ջրատաքացուցիչը (գեյզերը) պայթել է: Պատճառն ուսումնասիրել են Կորյուն Ստեփանյանը և Էդուարդ Գավարյանը, հայտնել, որ վթարը տեղի է ունեցել մաշվածության արդյունքում՝ սարքի ներսում տեղի է ունեցել կարճ միացում: Գեյզերը բազմիցս վերանորոգվել էր:

Տուժողներ չկան:

25.04.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 20-ին՝ երկար դասամիջոցի ընթացքում, 7-1 դասարանի սովորող Արեն Պողոսյանը, 2-րդ հարկի աստիճանաձողի վրայով սահելիս, անզգուշաբար ընկել է և վնասել ձեռքը: Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Տեղեկացրել ենք ծնողներին և հրավիրել շտապօգնություն: Սովորողին տեղափոխել են տարածքային հիվանդանոց, իրենց հետ գնացել է նաև կազմակերպիչ Գոհար Եղոյանը և սովորողի ծնողները:

20.04.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 14-ին՝ ընտրությամբ գործունեության դասաժամին, 6-4 դասարանի սովորող Սամվել Հարությունյանը պատահաբար գնդակով հարվածել է և կոտրել սուսերամարտի դահլիճի ապակին: Տուժողներ չկան: Վնասը կփոխհատուցվի:

14.04.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 13.00, «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն ապրաքների մատակարարման ժամանակ բերել է թթվասեր, որի վրա ժամկետը նշված է եղել 15.04-21.04: Այս մասին անմիջապես տեղեկացվել է «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն և Ցոլակ Հակոբյանը:

05.04.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. մարտի 16-ին՝ ֆիզկուլտուրայի դասաժամին, 6-2 դասարանի սովորող Գոռ Առաքելյանը կորցրել է հեռախոսը: Նա բաճկոնով դուրս է եկել ֆուտբոլի դաշտ, դրել այն դրսում և սկսել խաղալ: Հեռախոսը եղել է բաճկոնի գրպանում: Ֆիզկուլտուրայի դասաժամից հետո դպրոց է մտել, քիչ անց հիշել է, որ բաճկոնը դրսում է մոռացել, գնացել վերցրել է, բայց հեռախոսն արդեն գրպանում չի եղել: Փնտրում ենք, հարցնում սովորողներին, դասընկերներին:

16.03.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. մարտի 2-ին՝ դասերի ավարտից հետո, Միջին դպրոցի 2-րդ հարկում 7-րդ դասարանի սովորողներ Էմանուել Հարությունյանը, Տիգրան Արամյանը և 8-րդ դասարանի սովորող Աշոտ Գևորգյանը վիճաբանել են, որի արդյունքում սկսվել է հրմշտոց, Էմանուել Հարությունյանը ընկել է, գլուխը հարվածել սեղանի անկյունին և վնասել: Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Տեղեկացրել ենք ծնողին: Սովորողին տարել են տարածքային պոլիկլինիկա:

7-րդ և 8-րդ դասարանի կազմակերպիչները և դպրոցի ղեկավարը խոսել են տղաների հետ, փորձել պարզել վեճի պատճառը:

02.03.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. փետրվարի 16-ի երեկոյան, Միջին դպրոցի ակումբի զուգարանների կոյուղին խցանված է: Պարզեցինք, որ խցանվել է 4 մետր երկարությամբ՝ դեպի դիտահոր գնացող կոյուղագիծը: Վթարի պատճառը տարիների ընթացքում խողովակի պատերի ներսում կուտակված քարացած աղբն է.  դրան նպաստել են նաև ծառերի արմատները:

16.02.2016թ

 

Արտակարգ պատահար

Ս.թ. փետրվարի 10-ին, ժամը 15.50-ին՝ դասերի ավարտից 30 րոպե հետո, 7-1  դասարանի սովորող Սյուզաննա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կորել է իր հեռախոսը: Պահարանը բացելիս այն դրել է հատակին, հետո մոռացել և գնացել է: 15 րոպե հետո հետ է եկել, բայց հեռախոսը չի գտել: Փնտրում ենք, հարցնում սովորողներին, դասընկերներին:  

10.02.2016

 

Արտակարգ պատահար

Ս.թ. փետրվարի 8-ին, ժամը 16.45-ին, 8-4 դասարանի սովորող Սվետա Վարդանյանը տեղեկացրեց, որ կորել է իր հեռախոսը: Սովորողի պնդմամբ  հեռախոսը կորցրել է երկարօրյայի ընթացքում՝ տեխնոլոգիայի կաբինետում: Երկարօրյայի մնացած սովորողները ասում են, որ հեռախոսը կորել է ավելի  շուտ՝ դասերի ավարտից հետո: Փնտրում ենք, հարցնում սովորողներին, դասընկերներին:

08.02.2016

 

Արտակարգ պատահար

Ս.թ փետրվարի 3-ին`դասամիջոցին, տեխնոլոգիայի կաբինետում Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ Տիգրան Արամյանը և Հարություն Չոբանյանը վիճել են, Տիգրանը ձեռքով հարվածել է Հարությունին, որի արդյունքում և վնասել է ձեռքը: Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Ծնողը տեղեկացվել է: Երեխային տարել են տեղամասային պոլիկլինիկա՝ բուժզննման:

  03.02.2016